Տպել
Նորություններ
Կառավարությունը գումար է նախատեսել Շիրակի մարզի ճանապարհաշինական 2 ծրագրերի իրականացման նպատակին
04.06.2026
Կառավարության այսօրվա որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Շիրակի մարզում ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական երկու ծրագրերի իրականացման նպատակով։
Մասնավորապես՝
- 1մլրդ 82 մլն 982 հազար դրամ կհատկացվի Տ-7-48, Գյումրի (Տ-7-58) – Արևիկ – Այգեբաց – Վարդաքար – /Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 0+000 – կմ 10+440 հատվածի հիմնանորոգման աշխատանքների մի մասի ֆինանսավորմանը։
- 783 մլն 419 հազար դրամ կուղղվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի և Խորենացի փողոցների վերանորոգման աշխատանքների մի մասի իրականացմանը։


