Նորություններ
Շիրակում գնահատվում են կարկուտի և հորդառատ անձրևների հետևանքով պատճառված վնասները
11.06.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը ձեռնամուխ է եղել նախորդ գիշեր տեղացած ուժեղ կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով հասցված վնասների գնահատման աշխատանքներին։
Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, գույքագրելու է ահազանգերը, տեղում ուսումնասիրելու և ճշտելու է վնասները։
Առանձին գույքագրվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը։
Մարզպետի հանձնարարությամբ գործընթացը մեկնարկել է օպերատիվ և համակարգված ձևով՝ հնարավորինս արագ ամբողջական պատկեր ստանալու նպատակով։


