Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բաց դռների օր՝ ՀԲԸՄ կրթական և զբաղվածության ծրագրերի ներկայացում

16.06.2026

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շարունակում է իրականացնել կրթական, մասնագիտական զարգացման և զբաղվածության խթանման ծրագրեր՝ նպաստելով Հայաստանի քաղաքացիների հմտությունների զարգացմանը, մրցունակության բարձրացմանը և աշխատաշուկայում հաջող ինտեգրմանը։

Այս նպատակով 2026 թվականի հունիսի 26-ին կանցկացվի «Բաց դռների օր» տեղեկատվական հանդիպումների շարք, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող հետևյալ ծրագրերին․

«Սովորիր և վաստակիր․ Հայաստան» (LEAP) ծրագիր,
«Կին ձեռներեցություն» ծրագիր,
«Կին ձեռներեցներ» ծրագիր։


Հանդիպումների ժամանակացույց՝

Արթիկ համայնք -11:00-12:30, Արթիկի գեղագիտական դաստիարակության կենտրոն

/ ք․ Արթիկ, Անկախության 20/

Գյումրի համայնք - 13:30-15:00

Ամասիա համայնք - 16:00-17:30,Ամասիայի համայնքապետարանի վարչական շենք

/Ամասիա, 16փ․, 19շ․/


Ինչի՞ մասին են հանդիպումները

Հանդիպումների ընթացքում մասնակիցներին կներկայացվեն ՀԲԸՄ ծրագրերի նպատակները, ընձեռվող հնարավորությունները և մասնակցության պայմանները։ Կանցկացվեն հարցուպատասխաններ, անհատական խորհրդատվություններ և բաց քննարկումներ, որոնց միջոցով մասնակիցները կկարողանան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և կողմնորոշվել հետագա կրթական կամ մասնագիտական զարգացման ուղղություններում։

Ովքե՞ր կարող են մասնակցել

Միջոցառմանը հրավիրվում են՝

18 տարին լրացած երիտասարդներ և մեծահասակներ, աշխատանք փնտրող անձինք, նոր մասնագիտություն կամ հմտություններ ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիներ, կանայք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները կամ սկսել ձեռնարկատիրական գործունեություն, ՏՏ և ծրագրավորման ոլորտով հետաքրքրվող անձինք, աշխատանքային շուկա վերադառնալ ցանկացող քաղաքացիներ, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են մասնագիտական զարգացման և զբաղվածության նոր հնարավորություններով։

Լրացուցիչ տեղեկություններ

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ՀԲԸՄ ներկայացուցիչ Գայանե Պոչոյանի հետ.

հեռախոս՝ 094-36-28-48

էլ․ փոստ՝ gayanep@agbu.am 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-24 10:04:27