Նորություններ
Շիրակի մարզպետն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
23.06.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն այսօր շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում։ Պատասխանատուները դիտարկել են աշխատանքների ընթացքը՝ շինարարի հետ զրույցում կարևորելով դրանց որակով իրականացումը։
«Շիրակացի փողոցը Գյումրու ծանրաբեռնված մայրուղիներից մեկն է, որն ունի առանցքային նշանակություն քաղաքի ճանապարհային ցանցի բնականոն գործունեության համար։ Շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն բարձր պատասխանատվությամբ և սահմանված բոլոր նորմերի պահպանմամբ։ Պահանջվում է բացառապես որակյալ աշխատանք, քանի որ մեր նպատակը հերթական վերանորոգումը չէ, այլ երկար տարիներ ծառայող և անվտանգ ճանապարհ ունենալը»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
Գյումրու Շիրակացի փողոց՝ Մ-1 Երևան-Գյումրի ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի տարանցիկ 2,4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման նպատակին Կառավարությունը 898 մլն 43 հազար դրամ է նախատեսել։
Աշխատանքների արդյունքում նախատեսվում է բարելավել ճանապարհի երթևեկելի հատվածը, բարձրացնել անվտանգության մակարդակը և ապահովել ավելի հարմարավետ պայմաններ վարորդների ու քաղաքացիների համար։










