Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան ժամանակավորապես կտեղակայվի նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենքում

25.06.2026

Կառավարության որոշմամբ 110 մլն 309 հազար դրամ է հատկացվել նախկին Սամարիթեր հիվանդանոցի մասնաշենքի նորոգման աշխատանքների համար։ Նորոգումից հետո այստեղ ժամանակավորապես կտեղափոխվի «Գյումրու Ն․Ա․ Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն, որպեսզի բուժհաստատությունը շարունակի բնականոն գործունեությունը՝ առանց քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընդհատման։
Միաժամանակ շարունակվում են աշխատանքները թիվ 2 պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ Այդ նպատակով Կառավարությունն արդեն հատկացրել է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամ, ինչը հնարավորություն կտա բուժհաստատությունն ամբողջությամբ արդիականացնել, բարելավել պայմանները և ստեղծել առավել հարմարավետ միջավայր ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ այցելուների համար։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-25 16:44:24