Նորություններ
Հայտարարություն
29.06.2026
Հարգելի՛ բուժառուներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունիսի 29-ից Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկան ժամանակավորապես գործունեությունը կշարունակի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում։
Խնդրում ենք բոլոր այցելությունները կազմակերպել նշված հասցեում մինչև լրացուցիչ տեղեկացումը։
Միաժամանակ հայտնում ենք, որ թիվ 2 պոլիկլինիկայի հիմնական մասնաշենքում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Կառավարության կողմից հատկացված շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի շրջանակներում։ Բուժհաստատությունն ամբողջությամբ կարդիականացվի՝ ապահովելով առավել հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պայմաններ բուժառուների և բուժանձնակազմի համար։ Շնորհակալություն ենք հայտնում ձեր ըմբռնման, համբերատարության և համագործակցության համար։


