Նորություններ
Շիրակի մարզպետի և մարզպետի աշխատակազմի ցավակցությունը՝ Արմեն Իսահակյանի մահվան կապակցությամբ
30.06.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և Շիրակի մարզպետի աշխատակազմի անունից խորին ցավակցություն ենք հայտնում «Գյումրու բժշկական կենտրոնի» երկարամյա տնօրեն, վաստակաշատ բժիշկ Արմեն Իսահակյանի անժամանակ մահվան կապակցությամբ։
Խոր վշտով կիսում ենք այս ծանր կորուստը և մեր անկեղծ զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, «Գյումրու բժշկական կենտրոնի» ողջ անձնակազմին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ճանաչել, հարգել ու գնահատել են նրա մասնագիտական վաստակն ու մարդկային բարձր արժանիքները։
Արմեն Իսահակյանը երկար տարիներ կյանքը նվիրել է մարդկանց առողջության պահպանմանը, Շիրակի մարզում առողջապահության զարգացմանն ու բժշկական ծառայությունների հասանելիության ապահովմանը։
Որպես նվիրված բժիշկ, հմուտ կազմակերպիչ և պատասխանատու ղեկավար՝ նա իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, մարդասիրությամբ և հիվանդների հանդեպ հոգատար վերաբերմունքով արժանացել է գործընկերների խորին հարգանքին, հիվանդների վստահությանն ու երախտագիտությանը։
Արմեն Իսահակյանի հիշատակը հավերժ կմնա բոլոր ճանաչողների սրտերում, բոլոր նրանց, որ աշխատել են նրա կողքին, գնահատել մարդկային ու մասնագիտական որակները։
Հանգչե՛ք խաղաղությամբ, սիրելի բժիշկ։


