Նորություններ
ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը գումարել է նիստ
30.06.2026
«Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» №774-Ն որոշման 6-րդ կետով ստեղծված ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը այսօր գումարել է նիստ, որի ընթացքում քննարկվել են 2026 թվականի ամառային զորակոչի իրականացման շրջանակում կատարված աշխատանքների ընթացքի, պլանային առաջադրանքների, դրանց կատարման մասին և կազմակերպչական բնույթի այլ հարցեր:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի դրույթների համաձայն, քննարկվել են նաև համապատասխան կարգավիճակ ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումներ տրամադրելու մասին հարցեր, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան եզրակացություններ:







