Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի մասնակցությամբ

06.07.2026

Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում» այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, նախարարության և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հատատությունների տնօրեններ և վարչատնտեսական համակարգողներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության գործընթացին, ԿԳՄՍ նախարարության և մարզպետների աշխատակազմերի գործառույթների ու պատասխանատվությունների տարանջատմանը, ինչպես նաև հետագա համագործակցության և հաղորդակցության արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ բարեփոխումների հիմնական նպատակն է ապահովել հանրակրթական դպրոցներում միասնական չափանիշների կիրառումը՝ անկախ դրանց աշխարհագրական դիրքից և աշակերտների թվաքանակից։ Դպրոցները ԿԳՄՍ նախարարության անմիջական ենթակայության ներքո կենտրոնացնելը կնպաստի հանրակրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանն ու կրթության որակի հավասար պայմանների ապահովմանը։
Նշենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-10 14:25:57