Նորություններ
Հանդիպման հրավեր
14.07.2026
2026 թվականի հուլիսի 16-ին, ժամը 11:00–13:00, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում կկայանա «VisaWise-Հայաստան» տեղեկատվական հանդիպումը՝ նվիրված շենգենյան վիզաների տրամադրման կանոններին և ընթացակարգերին։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ ճշգրիտ և գործնական տեղեկատվություն՝
- շենգենյան վիզայի դիմելու ընթացակարգերի,
- անհրաժեշտ փաստաթղթերի,
- վիզայի տրամադրման պահանջների,
- ինչպես նաև հաճախ հանդիպող սխալների և մերժումների պատճառների վերաբերյալ։
Միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «VisaWise-Հայաստան» ծրագրի շրջանակում, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը շենգենյան վիզաների տրամադրման գործընթացի վերաբերյալ։
Վայրը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Ժամը՝ 11:00–13:00


