Նորություններ
John Deere բարձրարդյունավետ կոմբայնով բերքահավաքի ծառայություններ՝ Շիրակի մարզի Ազատան և հարակից համայնքներում
30.07.2026
John Deere մակնիշի բարձրարդյունավետ այս կոմբայնի միջոցով մատուցվող բերքահավաքի ծառայությունները հասանելի են #Շիրակի մարզի Ազատան և հարակից համայնքներում:
Հիշեցնենք, որ կոմբայնը ձեռք է բերվել SIGMA ծրագրի և անհատ ձեռնարկատեր Գևորգ Կիրակոսյանի հետ համատեղ ներդրումների միջոցով:
SIGMA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից: Այն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ՝ պետական քաղաքականությանը համահունչ:


