Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ Դավիթ Առուշանյանը վերանշանակվել է Շիրակի մարզպետի պաշտոնում

13.08.2026

«Մեծ սիրով, նվիրումով և առավել բարձր պատասխանատվությամբ կրկին ստանձնում եմ Շիրակի մարզպետի պաշտոնը։ Շնորհակալություն եմ հայտնում այս մեկուկես տարվա ընթացքում համատեղ աշխատանքի, վստահության և աջակցության համար։ Այս ժամանակահատվածում Շիրակի մարզում իրականացվել են մեծածավալ և տեսանելի փոփոխություններ։ Ներկայումս մարզում շուրջ 50 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ են իրականացվում՝ ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, ջրամատակարարման գազաֆիկացման և այլ կարևոր ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։
Շարունակելու եմ իմ աշխատանքը սիրելի մարզում՝ նոր ծրագրեր կյանքի կոչելու, սկսածը շարունակելու և մարզի զարգացումն ու բարեկեցությունն ապահովելու հաստատակամությամբ»,-Կառավարության այսօրվա որոշմամբ Դավիթ Առուշանյանը վերանշանակվել է Շիրակի մարզպետի պաշտոնում:

Տեսանյութ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-13 17:50:35