Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է GCIC – Gyumri Creative Industry Center նախաձեռնության ներկայացուցիչների հետ

19.08.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է GCIC – Gyumri Creative Industry Center նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ հեղինակ Միշա Պողոսյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են GCIC նախաձեռնության ռազմավարական տեսլականը, իրականացման ընթացիկ փուլը և առաջիկա ծրագրերը։
Մարզպետը ողջունել է ներկաներին և կարևորել Գյումրիում ու Շիրակի մարզում ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված նման նախաձեռնությունների իրականացումը․«Գյումրին ու Շիրակը ոչ միայն Հայաստանի պատմամշակութային ու տնտեսական կյանքում ունեն առանձնահատուկ նշանակություն, այլև զբոսաշրջության զարգացման լայն հնարավորություններ, ստեղծարար մեծ ներուժ, հարուստ մշակութային ժառանգություն և մարդկային ռեսուրս, որոնք կարող են դառնալ մարզի տնտեսական զարգացման կարևոր շարժիչ ուժերից մեկը։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս համադրել մշակույթը, կրթությունը, տեխնոլոգիաները, բիզնեսն ու ձեռներեցությունը՝ ստեղծելով նոր հեռանկարներ հատկապես երիտասարդների համար։ Շիրակի մարզպետի աշխատակազմը, իր լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցել նախաձեռնության արդյունավետ իրականացմանը», – նշել է Շիրակի մարզպետը։
Միշա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Դանիթ Առուշանյանին հանդիպման և նախաձեռնության ներկայացման հնարավորության համար՝ ընդգծելով մարզպետի աշխատակազմի հետ համագործակցության կարևորությունը։ Նա տեղեկացրել է, որ GCIC կենտրոնի համար Գյումրիում արդեն ընտրվել է տարածք, աշխատանքներ են իրականացվում կենտրոնի հետագա զարգացման ու ծրագրերի իրականացման ուղղությամբ։
GCIC-ի նպատակն է Գյումրիում ձևավորել ստեղծարար արդյունաբերության բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ մեկ էկոհամակարգում համադրելով մշակույթը, կրթությունը, տեխնոլոգիաները, ձեռներեցությունն ու զբոսաշրջությունը։
Այն միտված է Շիրակի մարզի ստեղծարար և տնտեսական ներուժի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, երիտասարդների հնարավորությունների ընդլայնմանն ու մարզի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-20 17:30:16