Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի գործող մարզպետը Շիրակի առաջին մարզպետի հետ ծաղիկներ են խոնարհել Շիրակի առաջին նահանգապետ Կարո Սասունիի արձանին

26.08.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Շիրակի առաջին մարզպետ Արարատ Գոմցյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ ծաղիկներ են խոնարհել Շիրակի առաջին նահանգապետ Կարո Սասունիի արձանին՝ կարևորելով նրա պետական ու հասարակական գործունեությունը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում յուրաքանչյուր սերունդ նախորդներից վերցնելու և փոխանցելու կարևոր առաքելություն ունի։ Նրա խոսքով՝ ավագների անցած ճանապարհն ուսումնասիրելը, նրանց կատարած գործը գնահատելը կարևոր է պետության և հասարակության կայուն զարգացման համար։
Արարատ Գոմցյանն էլ կարևորել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հոգատար վերաբերմունքը մարզի, նրա բնակիչների և հայրենիքի նկատմամբ՝ ընդգծելով, որ պետական պաշտոնը նախևառաջ պատասխանատվություն է մարդկանց ու երկրի նկաատմամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-27 16:37:17