Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մասնակցել է Գյումրու թիվ 41 դպրոցի առաջին դասարանցիների դպրոցական կյանքի առաջին օրվան նվիրված միջոցառմանը

31.08.2026

Այսօր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի և աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել է «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց»՝ մասնակցելու առաջին դասարանցիների դպրոցական կյանքի առաջին օրվան նվիրված տոնական միջոցառմանը։
Դպրոցում առաջին դասարանցիների համար կազմակերպվել է միջոցառում՝ կրթական կյանքի մեկնարկը նշանավորելու և դպրոցի հետ առաջին ծանոթությունը տոնական դարձնելու նպատակով։
Շիրակի մարզպետը շնորհավորել է երեխաներին դպրոցական կյանքի առաջին օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություն, բարձր առաջադիմություն և անհոգ մանկություն։ Դավիթ Առուշանյանը նշել է, որ առաջին դասարան ոտք դնելով՝ երեխաների առջև բացվում է նոր ու հետաքրքիր աշխարհ՝ գիտելիքի, դպրության, բացահայտումների և նոր ընկերությունների աշխարհը։
«Այսօր ձեր կյանքի կարևոր օրերից մեկն է։ Դուք առաջին քայլն եք անում գիտելիքի ու դպրության աշխարհում։ Այստեղ ոչ միայն սովորելու եք կարդալ, գրել, հաշվել, նոր գիտելիքներ ձեռք բերել, այլև ընկերներ եք ունենալու, նոր բացահայտումներ եք անելու և օր օրի ավելի ինքնուրույն ու վստահ եք դառնալու։ Սիրով սովորեք, եղեք հետաքրքրասեր, հավատացեք ձեր ուժերին և միշտ ձգտեք նոր բաներ իմանալու», - ասել է Դավիթ Առուշանյանը։
Շիրակի մարզպետը դպրոցի տնօրեն Հայաստան Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, զրուցել առաջին դասարան ոտք դրած երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առաջին տպավորություններով, լսել՝ ինչ ակնկալիքներ ու ցանկություններ ունեն դպրոցական կյանքից։
Այս տարի թիվ 41 դպրոցր դռներն է բացել 114 առաջին դասարանցու առաջ։ Նոր ուսումնական տարում դպրոցին միանալու են նաև նախակրթարանի 30 սաներ։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-03 17:06:08