Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մենք պատրաստում ենք մասնագետ, ոչ թե շրջանավարտ». ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն ամփոփել է ուսումնական տարին

31.08.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մասնակցել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։
Մարզպետը շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ, նոր ձեռքբերումներ և վստահ քայլեր դեպի ապագա և կարևորել բուհի՝ ժամանակակից ու նորարարական կրթական մոտեցումները։
«Այսօր դուք ստանում եք ոչ միայն ձեր տարիների աշխատանքի արդյունքը՝ դիպլոմը, այլև մտնում եք մասնագիտական կյանքի նոր փուլ։ Շատ կարևոր է, որ բուհը ձեզ տվել է ոչ միայն գիտելիք, այլև մտածելու, ստեղծելու և գործնական խնդիրներ լուծելու կարողություն։ «Մենք պատրաստում ենք մասնագետ, ոչ թե շրջանավարտ» խորագիրը հենց այս գաղափարն է ամփոփում։ Մեր մարզին անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքն ու ներուժը ներդնել Շիրակի զարգացման գործում։ Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնագիտական ոլորտում արժեք ստեղծել և դառնալ Շիրակի մարզի առաջընթացի մասնակիցը»,- նշել է Դավիթ Առուշանյանը։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-03 17:06:08