Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գիտելիքի ու գիտության մեծարման երեկո՝ խարույկի շուրջ

01.09.2026

Օգոստոսի 31-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ «Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում» ներկա է գտնվել Գիտելիքի ու գիտության մշակի մեծարման ավանդական միջոցառմանը, որն այս տարի ևս համախմբել է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և կրթական համայնքի ներկայացուցիչներին։
Մարզպետը, աշխատակազմի պատասխանատուներն ու դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը ջերմ ու անմիջական զրույց են ունեցել դպրոցականների և ուսուցիչների հետ՝ անդրադառնալով գիտելիքի կարևորությանը, կրթության դերին և երիտասարդների նախաձեռնողականության նշանակությանը։
Զրույցի ընթացքում Դավիթ Առուշյանը կարևորել է հատկապես երիտասարդների ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին՝ ընդգծելով, որ երկրի զարգացման համար անհրաժեշտ են գիտելիք ունեցող, նախաձեռնող, պատասխանատու և սեփական գաղափարներն իրականություն դարձնելու պատրաստ քաղաքացիներ։
Մարզպետը ներկայացրել է նաև Շիրակի մարզում իրականացվող աշխատանքները, խոսել կրթական միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերի, դպրոցաշինության, մարզի զարգացման տեսլականի և առաջիկա անելիքների մասին։ Նա նշել է, որ յուրաքանչյուր ոլորտում իրականացվող աշխատանքների հիմքում պետք է լինի երկարաժամկետ զարգացման տեսլականը և համայնքների ու բնակիչների կյանքի որակի բարելավումը։
Միջոցառումն ամփոփվել է պատվոգրերի ու շնորհակալագրերի հանձմամբ և կրթության, գիտելիքի և գիտության կարևորությունն ընդգծող ուղերձով՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին աշակերտներին մաղթելով նոր գաղափարներ, նախաձեռնություններ, հաջողություններ և ձեռքբերումներ։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-03 17:06:08