Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում շինարարական աննախադեպ ծավալներ են․ ընթացքի մեջ է 63,5 մլրդ դրամի ծրագիր

10.09.2026

Շիրակի մարզում իրականացվող կապիտալ և սուբվենցիոն ծրագրերը՝ նոր ենթակառուցվածքների, բարեկարգ ճանապարհների, նորոգվող դպրոցների ու մանկապարտեզների, առողջապահական և սպորտային օբյեկտների շինարարության ընթացքը, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքներն են քննարկվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են ոլորտային պատասխանատուները։
«Այս փուլում կարևոր է ոչ միայն արձանագրել, թե որ ծրագիրն ինչ փուլում է, այլև արագ հասկանալ առկա խնդիրներն ու գտնել դրանց լուծումները։ Պետք է շարունակել այցելությունները շինհրապարակներ, տեղում քննարկել հարցերը համայնքների, կապալառուների, կոմունիկացաներ անցկացնող մասնագետների հետ և հետևողականորեն զբաղվել աշխատանքների ընթացքը խոչընդոտող խնդիրների լուծմամբ։ Մեր բնակիչներին թղթաբանական խնդիրները ընդհանրապես չեն հետաքրքրում, այլ՝ տեսանելի արդյունքները և որ այդ ճանապարհին նրանց համար խոչընդոտներ չլինեն։ Գյումրիում ընթացող և առաջիկայում մեկնարկող լայնածավալ փողոցաշինական աշխատանքները պետք է կազմակերպել այնպես, որ հնարավորինս քիչ խոչընդոտեն մարդկանց տեղաշարժին և չխաթարեն տրանսպորտի աշխատանքը»,- նշել է Դավիթ Առուշանյանը՝ հանձնարարելով բացի գործող վերահսկող հանձնաժողովը, ստեղծել նոր հանձնաժողովներ մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, քաղաքաշինության պետական տեսչության պատասխանատուների ներգրավմամբ՝ այցելություններին նոր թափ հաղորդելու և աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Շիրակի մարզում այժմ ընթանում է․
Սուբվենցիոն 39 ծրագիր՝ 15,7 մլրդ դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 7,5 մլրդ դրամ։
Կառուցվում և վերանորոգվում է 17 դպրոց՝ ընդհանուր 27 մլրդ 41 մլն 349 հազար դրամ։
9 մանկապարտեզ - 3 մլրդ 849 մլն դրամ։
Առողջապահական հաստատությունների կառուցման 6 ծրագիր- 6 մլրդ 257 մլն դրամ։
Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիր- 6 մլրդ 797 մլն դրամ։
«Մենք պետք է կարողանանք հնարավորինս արդյունավետ օգտագործել այս ժամանակահատվածը։ Եղանակները ցրտելու են, և դա շինարարական աշխատանքների համար լրացուցիչ սահմանափակումներ կարող է առաջացնել։ Հետևաբար, պետք է անել առավելագույնը, որպեսզի աշխատանքները չհապաղեն, պահպանվեն սահմանված ժամկետները, իսկ այն ծրագրերում, որտեղ հնարավոր է, հիմնական շինարարությունն ավարտին հասցվի մինչև եղանակային պայմանների էական վատթարացումը»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
Ճանապարհաշինական ծրագրերի ծավալներն աննախադեպ են մարզում։
Իրականացվում է 60 կմ-ից ավելի ճանապարհների հիմնանորոգում ու նորոգում՝ ընդհանուր 14,3 մլրդ դրամի գումարի շրջանակներում։
Գյումրիում սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում է 59 փողոց։
Վարչապետի հանձնարարությամբ մեկնարկում են նաև Գյումրու ճանապարհների միջին նորոգման աշխատանքները
Ընթացքի մեջ են 2027-ին Գյումրիում 25 կմ ճանապարհաշինական ծրագրերի հստակեցման աշխատանքները։
Սուբվենցիոն ծրագրերով՝ փողոցների տուֆ քարով սալարկում- 3 ծրագիր՝ 22 ենթածրագրով՝ 1,4 մլրդ դրամ, ճանապարհների երկարությունը՝ 11,1 կմ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-10 19:17:32