Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյա հոբելյանը

16.09.2026

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյա հոբելյանը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի 40-ամյակին նվիրված հոբելյանական համերգին։
«40 տարին պարզապես տարեդարձ չէ, այլ ստեղծագործական ճանապարհի, նվիրումի և ազգային երաժշտական արժեքների պահպանման ու փոխանցման պատմություն։ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը տասնամյակներ շարունակ իր նշանակալի ներդրումն է ունեցել Շիրակի մշակութային կյանքում՝ պահպանելով ազգային երաժշտական ավանդույթները, հարստացնելով դրանք նոր գաղափարներով և ներկայացնելով նոր սերունդներին։ Շնորհավորում եմ նվագախմբի ողջ կազմին, ղեկավարությանը, բոլոր երաժիշտներին, նախկին և ներկա աշխատակիցներին այս գեղեցիկ հոբելյանի առթիվ։ Մաղթում եմ ստեղծագործական նոր վերելքներ, նոր ձեռքբերումներ և երկարամյա գործունեություն՝ ի նպաստ Գյումրու ու Շիրակի մշակութային կյանքի»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Հայ ազգային երաժշտական մշակույթի պահպանման,
ժողովրդական երգարվեստի հանրահռչակման և սերունդներին փոխանցման գործում ներդրած նշանակալի ավանդի, մեծ վաստակի, Գյումրու երաժշտական կյանքի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության ու վաստակի համար Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պատվոգիր ու շնորհակալագիր է հանձնել նվագախմբի տնօրեն Կարեն Մայլիյանին ու գեղարվեստական ղեկավար Ջեմմա Քաղցրիկյանին։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-17 18:09:47