Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Շիրակի մարզպետի մոտ

16.09.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որի ընթացքում մարզի տարբեր համայնքների բնակիչները բարձրաձայնել են իրենց հուզող մի շարք հարցեր։
Քաղաքացիների կողմից ներկայացված խնդիրները հիմնականում վերաբերել են բնակարանային, առողջապահական և սոցիալական աջակցության հարցերին։ Բնակիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, սոցիալական պայմանների, բնակարանային ապահովման, առողջապահական ծառայությունների հասանելիության և անհրաժեշտ աջակցության տրամադրման վերաբերյալ դիմումներ։
 Դավիթ Առուշանյանը լսել է քաղաքացիներին, քննարկել հնարավոր լուծումները և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներին հանձնարարել ուսումնասիրել բարձրացված հարցերը՝ օրենքով սահմանված կարգով դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։
«Քաղաքացիների հետ անմիջական շփումն ու նրանց խնդիրներին տեղում ծանոթանալը կարևոր է արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար։ Մեզ համար առաջնահերթ է, որ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա ներկայացնելու իր խնդիրը, լինի լսված և ստանա հստակ պատասխան։ Նույնիսկ այն դեպքերում, երբ հարցի լուծումը հնարավոր չէ անմիջապես, քաղաքացին պետք է հասկանա՝ ինչ ընթացք է տրվում իր դիմումին և ինչ հնարավորություններ կան խնդիրը կարգավորելու համար, բարձրացված խնդիրների հասցեական քննարկում լինի»,- նշել է Շիրակի մարզպետը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-17 18:09:47