Նորություններ
Գյումրին պատրաստվում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնակատարության
17.09.2026
Գյումրին պատրաստվում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնակատարության։
Սեպտեմբերի 20-ին քաղաքը կշնչի երաժշտությամբ, կլցվի տոնական տրամադրությամբ ու Հայաստանի անկախության 35-ամյակի խորհրդով՝ միավորելով բոլորիս տոնի, հպարտության և միասնականության շուրջ։
Գյումրու թատերական հրապարակում սպասվում է մեծ համերգային երեկո, որտեղ մեկ բեմում կհանդիպեն Հայաստանի լավագույն կատարողներն ու բենդերը։
16.00 կտրվի մեկնարկն ու կազդարարվի տաղավարների բացում։
Ելույթ կունենան «Գյումրու ժողգործիքների նվագախումբը»
և «Անի» փողային նվագախումբը։
19.30 մեծ համերգի մեկնարկը կտրվի, երեկոյի գլխավոր երաժշտական հյուրերից կլինի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հանրապետության լավագույն կատարողների մասնակցությամբ։
Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը։
Սեպտեմբերի 20-ին Գյումրին դառնում է մեծ տոնի մի մասը։
Եկե՛ք միասին տոնենք մեր անկախ պետության 35-ամյակը։


