Նորություններ
Գյումրին պատրաստվում է Անկախության 35-ամյակի տոնակատարությանը
19.09.2026
Գյումրին պատրաստվում է Անկախության 35-ամյակի տոնակատարությանը
Սեպտեմբերի 20-ին Գյումրիում Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը կնշվի երաժշտությամբ, մշակութային ծրագրերով և տոնական միջոցառումներով։
16:00 — Տաղավարների բացում՝ երաժշտական ուղեկցությամբ։
17:00 — Տոնական միջոցառման մեկնարկ և համայնքների ներկայացում։
17:10 — Հյուրերի շրջայց տաղավարների մոտ։
17:40–18:30 — «Գյումրու ժողովրդական գործիքների նվագախմբի» ելույթ։
18:40–19:30 — «Անի» փողային նվագախմբի համերգային ծրագիր։
20:00 — Մեծ բեմահարթակում՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգ։
22:00 — Տոնական հրավառություն։
Սեպտեմբերի 20-ին հանդիպում ենք Գյումրիում՝ միասին նշելու Հայաստանի անկախության 35-ամյակը։
Երաժշտություն, տոնական մթնոլորտ ու միասնականության խորհուրդ՝ մեկ երեկոյի ընթացքում։


