Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակացի փողոցում սկսվել է ասֆալտապատումը

22.09.2026

 Շիրակացի փողոցում սկսվել է ասֆալտապատումը
Գյումրու Շիրակացի փողոցում բարեկարգման աշխատանքները մտել են նոր փուլ․ մեկնարկել են ճանապարհի առաջին՝ հիմքային շերտի ասֆալտապատման աշխատանքները։
Այս փուլում ձևավորվում է ճանապարհի նոր ծածկի հիմքը, իսկ աշխատանքների ընթացքը տեղում վերահսկում են Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։
Մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները շինարարական կազմակերպության հետ քննարկել են աշխատանքների ընթացքն ու փոխանցել մարզպետի դիրքորոշումը՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ աշխատանքները որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու համար։
Շիրակացի փողոցի՝ Մ-1 Երևան–Գյումրի–ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի տարանցիկ հատվածի հիմնանորոգման ծրագրով նախատեսվում է բարեկարգել 2,4 կմ ճանապարհահատված։
 Ծրագրի իրականացման համար Կառավարությունը նախատեսել է 898 մլն 43 հազար դրամ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-24 17:38:02