Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը շնորհակալագրեր է հանձնել մարզպետի աշխատակազմի 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցներին

23.09.2026

Շնորհակալագրեր՝ երկարամյա նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար
Այսօր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհակալագրեր է հանձնել Շիրակի մարզպետի աշխատակազմի 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցներին՝ երկարամյա, նվիրված, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։
Դավիթ Առուշանյանը կարևորել է աշխատակազմի մասնագետների վաստակը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ նրանք տարիներ շարունակ մասնագիտական գիտելիքով, պատասխանատվությամբ ու նվիրումով իրենց ներդրումն են ունեցել մարզի կառավարման համակարգի կայացման և բնականոն աշխատանքի ապահովման գործում։
«Այսօր մենք գնահատում ենք ոչ միայն ձեր երկարամյա աշխատանքը, այլև այն նվիրումն ու պատասխանատվությունը, որով այս տարիների ընթացքում ծառայել եք Շիրակի մարզին և նրա բնակիչներին։ Ձեր անցած ճանապարհը մեր աշխատակազմի պատմության մի մասն է։ Տարիների ընթացքում ձեր գիտելիքը, փորձը, բարեխղճությունն ու հետևողական աշխատանքը կարևոր պայման են դարձել ինչպես մարզպետի աշխատակազմի կայացման, այնպես էլ մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության ապահովման գործում։ Շնորհակալ եմ այն աշխատանքի, ջանքի և նվիրումի համար, որ այս տարիների ընթացքում ներդրել եք Շիրակի մարզի և նրա բնակիչների համար։ Ձեր վաստակը կարևոր է, իսկ փորձը՝ արժեքավոր։ Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ և նոր հաջողություններ՝ վստահ լինելով, որ մասնագիտական փորձն ու գիտելիքը շարունակելու են ծառայել մեր մարզի զարգացմանը»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները շնորհակալություն են հայտնել Դավիթ Առուշանյանին՝ աշխատանքը գնահատելու, անցած տարիների վաստակը կարևորելու և արժևորելու համար՝ ընդգծելով, որ նման վերաբերմունքն առավել պարտավորեցնող է՝ աշխատանքն ավելի պատասխանատվությամբ ու հոգացավորեն կատարելու առումով։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-24 17:38:02