Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միասնական աշխատանքի գնահատականը․ շնորհակալագրեր՝ Շիրակի մարզի համայնքապետարանների ոլորտային պատասխանատուներին

23.09.2026

 Միասնական աշխատանքի գնահատականը․ շնորհակալագրեր՝ Շիրակի մարզի համայնքապետարանների ոլորտային պատասխանատուներին
Այսօր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհակալագրեր է հանձնել մարզի բոլոր համայնքների այն պատասխանատուներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներին՝ հոբելյանական միջոցառումների կազմակերպման գործում ներդրած ջանքերի, ակտիվ մասնակցության և պատասխանատու մոտեցման համար։
Դավիթ Առուշանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հաջողված միջոցառում առաջին հերթին միասնական և համակարգված աշխատանքի արդյունք է՝ կարևորելով ոչ միայն առանձին նախաձեռնությունների իրականացումը, այլև դրանց միջոցով համայնքներում ձևավորվող մշակութային միջավայրը։
«Ձեր կատարած աշխատանքն իսկապես գնահատելի է, սակայն ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ այս շնորհակալագիրը միայն մեկ անձի կամ մեկ կառույցի աշխատանքի գնահատականը չէ։ Այն ամբողջ թիմի աշխատանքի գնահատումն է։ Յուրաքանչյուր գործընկեր իր ժամանակով, ջանքով և պատասխանատվությամբ ներդրումն է ունեցել միջոցառումների պատշաճ կազմակերպման գործում։ Մեզ համար կարևոր է, թե ինչ մշակութային միջավայր ենք ձևավորում մեր համայնքներում։ Հատկապես կարևորում եմ գյուղական բնակավայրերում մշակութային կյանքի ակտիվացմանը, նոր նախաձեռնությունների խթանմանը և մշակույթն ավելի հասանելի ու մասնակցային դարձնելուն ուղղված աշխատանքը։ Յուրաքանչյուր մշակութային նախաձեռնություն հնարավորություն է՝ համայնքի բնակիչներին ներգրավելու, բացահայտելու նրանց ստեղծագործական ներուժը, աշխուժացնելու տեղական մշակութային կյանքը և ձևավորելու համագործակցության նոր հնարավորություններ։ Վստահ եմ՝ այս աշխատանքը պետք է լինի շարունակական։ Հենց հետևողականության և պատասխանատվության շնորհիվ կարող ենք մեր համայնքներում ձևավորել ավելի ակտիվ, բազմազան և կենդանի մշակութային միջավայր»։
Մարզպետը կարևորել է նաև համայնքային պատասխանատուների նպատակային աշխատանքը՝ ընդգծելով, որ մշակութային ծրագրերի արդյունավետ իրականացումն առավել մեծ արդյունք է տալիս այն դեպքում, երբ համայնքային մակարդակում ձևավորվում է նախաձեռնողականության, համագործակցության և պատասխանատվության մշակույթ։
Համայնքապետարանների պատասխանատուները շնորհակալություն են հայտնել մարզպետին՝ աշխատանքը գնահատելու և արժևորելու համար։ Նրանք նշել են, որ նման վերաբերմունքը պարտավորեցնող է, միաժամանակ խթանում է առաջիկայում ևս պատասխանատվությամբ շարունակելու աշխատանքը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-24 17:38:02