Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում մեկնարկել են փողոցների միջին նորոգման աշխատանքները

24.09.2026

Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում ճանապարհաշինական ծրագրերի ծավալների ավելացման և քաղաքի ճանապարհային խնդիրների փուլային լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են։ 2026 թվականին նախատեսվում է շուրջ 15 կմ ճանապարհահատվածների միջին նորոգում՝ զուգահեռաբար շարունակելով նաև հիմնանորոգման ծրագրերը։
 Ներկայում քաղաքում արդեն մեկնարկել են նախատեսված աշխատանքները։ Փողոցներից հեռացվող հին ասֆալտբետոնե շերտը չի դիտարկվում որպես պարզապես շինարարական թափոն․ այն տեղափոխվում և օգտագործվում է այն փողոցներում, որտեղ առաջնահերթ խնդիր է ճանապարհի անցանելիության ապահովումը՝ մինչև տվյալ հատվածների ամբողջական նորոգման և ասֆալտապատման հերթին հասնելը։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս առկա ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործել՝ միաժամանակ լուծելով քաղաքի տարբեր հատվածներում առկա ճանապարհային խնդիրները և ապահովելով անցանելիության նվազագույն անհրաժեշտ պայմաններ։
Մի փողոցում մեկնարկած ճանապարհաշինական աշխատանքը հնարավորություն է ստեղծում աջակցելու նաև մեկ այլ փողոցի՝ ժամանակավոր, բայց գործնական լուծմամբ։
Գյումրիի ճանապարհային ցանցի բարելավումը շարունակական գործընթաց է։ Նպատակն է՝ փուլ առ փուլ ապահովել ավելի անվտանգ, հարմարավետ և բարեկարգ երթևեկության պայմաններ քաղաքի տարբեր հատվածներում։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-24 17:38:02