Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը Գյումրու ճանապարհաշինական հատվածներում

25.09.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբն արդեն սկսել է աշխատանքը Գյումրու այն հատվածներում, որտեղ իրականացվում կամ նախապատրաստվում են ճանապարհաշինական աշխատանքներ։
Աշխատանքային խմբում ընդգրկված են Շիրակի մարզպետի աշխատակազմի, Գյումրու համայնքապետարանի և «ՀԷՑ» ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի պատասխանատուները։
 Աշխատանքային խմբի անդամներն արդեն եղել են քաղաքի մի շարք փողոցներում՝ տեղում ուսումնասիրելով ճանապարհաշինական աշխատանքների իրականացման ընթացքում «ՀԷՑ» ՓԲԸ-ի հետ աշխատանքներում առաջացած և առկա խնդիրները։
 Հրատապ լուծում պահանջող հարցերը կդիտարկվեն և կլուծվեն անհապաղ։ Մնացած խնդիրները կգույքագրվեն, կսահմանվեն դրանց լուծման առաջնահերթությունները և կկազմվի համապատասխան աշխատանքների իրականացման ժամանակացույց։
 Այս փուլում առաջնահերթությունը տրվում է արդեն առկա խնդիրների հնարավորինս արագ լուծմանը։ Միաժամանակ, նոր ծրագրերի մեկնարկից առաջ նախատեսվում է ապահովել անհրաժեշտ աշխատանքների պատշաճ և ժամանակին համակարգումը՝ հետագայում նման խնդիրների առաջացումը հնարավորինս կանխելու, թերացումները նվազեցնելու, ճանապարհաշինական ծրագրերի անխոչընդոտ իրականացումը ապահովելու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-25 12:14:35