Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրենիքը հիշողություն է, պարտք և պատասխանատվություն

27.09.2026

Հայրենիքը հիշողություն է, պարտք և պատասխանատվություն
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այցելեցինք Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»` խնկարկելու և հարգանքի ու խոնարհումի տուրք մատուցելու անմահ հերոսների հիշատակին։
Մեր ընկած նահատակների հիշատակը ժամանակի հետ չի մարում։ Մենք պարտք ենք երբեք չմոռանալու նրանց, ովքեր զոհվել են հանուն Հայաստանի Հանրապետության, մեր պետականության և ինքնիշխանության։
Մենք, որ այս հողի վրա ապրում ու շնչում ենք, պարտավոր ենք նրանց հիշել միշտ և մեծարել, որովհետև տղաներն ամենաթանկն են տվել՝ իրենց կյանքը։ Եվ ո՞վ ենք մենք, որ մեր քրտինքն ափսոսանք այս հողի համար, որի համար նրանք տվել են անգնահատելին՝ կյանքը։
Նրանց հիշատակը մեր պարտքն է, իսկ նրանց սխրանքը՝ մեր պատասխանատվությունը։
 Խոնարհում և հավերժ հիշատակ բոլոր անմահ հերոսներին։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-02 17:10:04