Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը դիտարկել է Գյումրու Շահումյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքը

29.09.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ դիտարկել է Գյումրու Շահումյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքը։
Մարզպետը հետևել է իրականացվող աշխատանքների ընթացքին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ զրույցում ընդգծել է դրանց որակով, սահմանված պահանջներին համապատասխան և նախատեսված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։
«Վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում ճանապարհաշինական ծրագրերի ծավալների ավելացման և քաղաքի ճանապարհային խնդիրների փուլային լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են։ 2026 թվականին նախատեսվում է շուրջ 15 կմ ճանապարհահատվածների միջին նորոգում՝ զուգահեռաբար շարունակելով նաև հիմնանորոգման ծրագրերը։ Գյումրու Շահումյան փողոցը քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող և երթևեկության համար մեծ նշանակություն ունեցող ճանապարհներից է, հետևաբար այստեղ իրականացվող աշխատանքների որակն ու պատշաճ կատարումը առանձնահատուկ նշանակություն ունեն։ Միջին նորոգումը հնարավորություն է տալիս ոչ միայն բարելավել ճանապարհի ներկայիս վիճակը, այլև երկարացնել ասֆալտբետոնե ծածկի ծառայության ժամկետը՝ ապահովելով դրա ավելի երկարատև շահագործումը։ Փողոցներից հեռացվող հին ասֆալտբետոնե շերտը նույնպես արդյունավետ օգտագործելու հնարավորություն ունենք։ Այն տեղափոխվում և կիրառվում է քաղաքի այն հատվածներում, որտեղ առաջնահերթ խնդիր է ճանապարհի անցանելիության ապահովումը։ Այս մոտեցումը թույլ է տալիս առավել արդյունավետ կառավարել առկա ռեսուրսները և մինչև հիմնանորոգման աշխատանքների իրականացումը գործնական լուծումներ տալ նաև այլ փողոցների խնդիրներին»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Միջին նորոգման աշխատանքները շարունակվելու են Մուշ թաղամասում՝ հասնելով մինչև Կուրսի զբոսայգի, իսկ Գյումրիում ճանապարհաշինական ծրագրերը փուլային եղանակով ընդգրկելու են քաղաքի տարբեր փողոցներն ու թաղամասերը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-02 17:10:04