Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ ՊՆ բանակի կենտրոնացված մարզական ակումբի Գյումրու բասկետբոլի թիմին

29.09.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նախօրեին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության Բանակի կենտրոնացված մարզական ակումբի (ԲԿՄԱ) Գյումրու բասկետբոլի թիմին։ Թիմը ձևավորվել է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներից, որոնք մարզումների և սպորտի միջոցով շարունակում են ակտիվ մարզական գործունեությունը։ Թիմը մարզումներն անցկացնում է Գյումրու թիվ 15 դպրոցում։ Մարզիկները ներկայացրել են իրենց գործունեությանը, մարզումների ընթացքին, ձեռքբերումներին ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր։
Դավիթ Առուշանյանը կարևորել է թիմի գործունեությունը՝ ընդգծելով սպորտի միջոցով ակտիվ ու առողջ կենսակերպի խթանման, ինչպես նաև պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների մարզական ներգրավվածության կարևորությունը։ Մարզպետը նշել է, որ սպորտը կարևոր դեր ունի զինհաշմանդամների ֆիզիկական վերականգնման, սոցիալական ակտիվության և հասարակական կյանքում ներգրավվածության գործում և վստահեցրել, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը, իրավասությունների շրջանակում, պատրաստ է աջակցել նրանց։
Նշենք, որ վերջերս ՀՀ ՊՆ ԲԿՄԱ բասկետբոլի հավաքական թիմը մասնակցել է Մոսկվայում անցկացված միջազգային անվասայլակով բասկետբոլի մրցաշարին՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-02 17:10:04