Նորություններ
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը՝ Գյումրիում
06.10.2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մշակույթի զարգացման հիմնադրամի իրականացրած «Տանիքը՝ Հայաստան» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-ին Գյումրիում կանցկացվի լեհական համայնքին նվիրված կինոցուցադրություն։
Շիրակի մարզում կցուցադրվի լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» (2013) ֆիլմը, որը պատմում է երիտասարդ կնոջ՝ սեփական ինքնության, անցյալի և պատմական հիշողության բացահայտման ճանապարհի մասին։
Ցուցադրությունը կմեկնարկի ժամը 18:00-ին։ Ֆիլմը կներկայացվի հայերեն թարգմանությամբ։
«Տանիքը՝ Հայաստան» մեկամսյա կինոծրագրի շրջանակում ներկայացվում է 11 ֆիլմ՝ նվիրված Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնություններին։ Ֆիլմերի միջոցով ներկայացվում են տարբեր համայնքների մշակույթը, ավանդույթները, լեզուն, երաժշտությունը, պատմական հիշողությունն ու առօրյան։
Ծրագրի նպատակն է կինոյի միջոցով նպաստել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության ճանաչելիությանը, տարբեր համայնքների միջև երկխոսությանը և հասարակության ներսում փոխճանաչմանն ու մշակութային բազմազանության արժևորմանը։


