Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
07.10.2026
Սիրելի՛ գրադարանավարներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ։
Մենք ապրում ենք արագ փոփոխվող և տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում, որտեղ տեղեկատվությունը հասանելի է մեկ հպումով, բայց որքան էլ փոխվեն տեղեկատվության ստացման ձևերը, գիտելիքի, ընթերցանության և մշակույթի արժեքը մնում է անփոխարինելի։
Այս նոր իրականության պայմաններում փոխվում է նաև գրադարանավարի դերը։ Ժամանակակից գրադարանն այլևս միայն գրքի պահպանման ու տրամադրման վայր չէ, այն կրթության, մշակույթի, հաղորդակցության և նոր գաղափարների ձևավորման բաց ու հասանելի միջավայր է։ Իսկ գրադարանավարը՝ այդ միջավայրի կարևորագույն մասնագետը, ով օգնում է կողմնորոշվել տեղեկատվության մեծ հոսքում, գտնել վստահելի գիտելիք և ձևավորել ընթերցող ու գիտակից հասարակություն։
Թո՛ղ ձեր աշխատանքը շարունակի արժևորել գիրքն ու ընթերցանությունը, պահպանել մեր մշակութային ժառանգությունը և այն փոխանցել նոր սերունդներին։
Մաղթում եմ նոր գաղափարներ, մասնագիտական հաջողություններ, ուժ ու եռանդ՝ ձեր աշխատանքով սեր ու հետաքրքրություն արթնացնելու գրքի, ընթերցանության և գիտելիքի նկատմամբ։
Շնորհավո՛ր Գրադարանավարի օր։


