Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

08.10.2026

 «Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհի առկայությամբ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել նախօրեին Ախուրյան համայնքում։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ ուսումնավարժության ղեկավար նշանակվել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։ Ուսումնավարժությանը ներկա են գտնվել ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը, վարչության պետի տեղակալ Արսեն Ադամյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի, փրկարարական վարչության, ոստիկանության, պատասխանատու բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները։
 Ուսումնավարժության նպատակն է բարձրացնել արտակարգ իրավիճակներին արձագանքելու տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածության աստիճանը, կատարելագործել արձագանքող ուժերի և ծառայությունների հմտությունները փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում, ինչպես նաև ապահովել վերջիններիս ներդաշնակ աշխատանքը և արդյունավետ փոխհամագործակցությունն այլ ծառայությունների հետ։
 Ուսումնավարժության ընթացքում մասնակիցներին առաջադրվել է խնդրադրում, խաղարկվել են իրավիճակների զարգացման պլանով նախատեսված միջանկյալներ, կազմակերպվել համապատասխան արձագանքում, իրականացվել հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ:
Ուսումնավարժության ավարտին իրականացվել են արդյունքների վերլուծություն, ամփոփվել մասնակիցների կատարած աշխատանքները, վեր հանվել առկա խնդիրները, տրվել անհրաժեշտ հանձնարարականներ և ցուցումներ թերացումների շտկման և վերացման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-12 18:01:45