Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ շարունակվում են մարզի համայնքներ իրականացվող շրջայցերը

08.10.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ շարունակվում են մարզի համայնքներ իրականացվող շրջայցերը՝ համայնքներում ընթացող շինարարական աշխատանքները տեղում վերահսկելու և առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով։
Մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ պատասխանատուներն այսօր այցելել են Ամասիա համայնք, համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել 25-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող փողոցում իրականացվել են ներքին ենթակառուցվածքների փոխարինման, նոր դիտահորերի կառուցման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի տեղադրման աշխատանքները։ Նախատեսվում է փողոցը պատել 10 սմ հաստությամբ ասֆալտբետոնե շերտով։
Այնուհետև պատասխանատուներն այցելել են Բերդաշենի միջնակարգ դպրոց, որը կառուցվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Տեղում դիտարկել են նաև դպրոց տանող ճանապարհի կառուցման աշխատանքները։
Շրջայցի ընթացքում Արտուշ Հովհաննիսյանն այցելել է նաև համայնքային միջոցներով կառուցվող Բերդաշենի հանդիսությունների սրահ և հետևել աշխատանքների ընթացքին։
Մարզպետի տեղակալը պատասխանատուներին հորդորել է աշխատանքներում լինել առավել հետևողական և ուշադիր, իսկ շինարարներին՝ բացառել թերություններն ու աշխատանքների ձգձգումները՝ փոխանցելով մարզպետի հանձնարարականը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-12 18:01:45