Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում բանկերն ու փոքր ու միջին բիզնեսը կհանդիպեն մեկ հարթակում` «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրո

09.10.2026

 Գյումրիում բանկերն ու փոքր ու միջին բիզնեսը կհանդիպեն մեկ հարթակում` «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով
Նոյեմբերի 6-ին Գյումրիում կանցկացվի Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն։
 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էքսպոյի կազմակերպման, ինչպես նաև «Շիրակի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր։ Համաժողովնանցկացվելու է Հայաստանի տնտեսություն Երևանից դուրս խորագրով։
 Մարզպետը կարևորել է նման նախաձեռնությունների անցկացումը մարզի տնտեսական զարգացման, գործարար միջավայրի բարելավման և նոր համագործակցությունների ձևավորման տեսանկյունից՝ ընդգծելով, որ բանկային համակարգի և գործարար համայնքի արդյունավետ համագործակցությունը կարևոր նախապայման է փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման և տնտեսական ակտիվության խթանման համար։
«Մարզի տնտեսական զարգացումը մեծապես պայմանավորված է տեղական բիզնեսի հնարավորությունների ընդլայնմամբ, նոր ներդրումների ներգրավմամբ և ձեռնարկատերերի համար զարգացման նպաստավոր պայմանների ստեղծմամբ։ Այս գործընթացում կարևոր դեր ունի բանկային համակարգը, քանի որ ֆինանսական միջոցների հասանելիությունը բիզնեսին հնարավորություն է տալիս ընդլայնելու գործունեությունը, ներդնելու նոր տեխնոլոգիաներ, ստեղծելու աշխատատեղեր և բարձրացնելու մրցունակությունը։ Մեզ համար կարևոր է, որ մարզի գործարարները տեղեկացված լինեն ֆինանսավորման առկա հնարավորություններին, կարողանան անմիջականորեն շփվել ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ և գտնել իրենց բիզնեսի կարիքներին համապատասխան լուծումներ։ Նման միջոցառումները նպաստում են երկխոսության ամրապնդմանը, փոխվստահության ձևավորմանն ու գործնական համագործակցության ընդլայնմանը»,– նշել է Դավիթ Առուշանյանը։
 Դանիել Ազատյանը նշել է, որ էքսպոյի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու բանկերի ֆինանսավորման ծրագրերին ու ծառայություններին, անմիջականորեն հաղորդակցվելու ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկելու բիզնեսի զարգացման հեռանկարները։
 Մարզային համաժողովի ընթացքում նախատեսվում են նաև պանելային քննարկումներ, որոնք հարթակ կդառնան ոլորտի առկա մարտահրավերների, ֆինանսավորման հնարավորությունների և բանկերի ու գործարարների միջև համագործակցության նոր ուղղությունների քննարկման համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-12 18:01:45