Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները հավաստագրեր են ստացել հանրային կառավարման արդիականացման դասընթացի ավարտին

09.10.2026

Շիրակի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները հավաստագրեր են ստացել հանրային կառավարման արդիականացման դասընթացի ավարտին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, խորհրդականներն ու օգնականները, վարչությունների և բաժինների պետերը մասնակցել են եռօրյա վերապատրաստման դասընթացի, որն անցկացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։
Այսօր դասընթացի մասնակիցները ստացել են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված «Հանրային կառավարում 2030, ապագայի հմտություններ․ մտածողության փոփոխությունից թվային վերափոխում» բազային ոչ ֆորմալ կրթական մոդուլային ծրագրի դասընթացի մասնակցության հավաստագրեր։
Դասընթացը միտված է եղել հանրային կառավարման ոլորտում ժամանակակից գիտելիքների խորացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ հմտությունների ամրապնդմանը։
«Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիական զարգացումները, թվային գործիքների ընդլայնումը և կառավարման նոր մոտեցումները շարունակաբար փոխում են հանրային ծառայության պահանջները։ Այս պայմաններում գիտելիքների շարունակական թարմացումն այլևս պարզապես մասնագիտական առավելություն չէ, այլ արդյունավետ կառավարման անհրաժեշտ նախապայման։ Ինձ համար կարևոր է, որ մարզպետի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից՝ անկախ զբաղեցրած պաշտոնից և իր լիազորությունների շրջանակից, ունենա ժամանակի պահանջներին համապատասխան գիտելիքներ, զարգացնի մասնագիտական կարողությունները և պատրաստ լինի նոր լուծումներ գտնելու։ Որակյալ կառավարումը սկսվում է տեղեկացված, համակարգային մտածողություն ունեցող և պատասխանատվությամբ որոշումներ կայացնող մասնագետից։ Այս դասընթացը կարևոր ներդրում է մեր թիմի մասնագիտական զարգացման և հանրային ծառայության որակի շարունակական բարելավման գործում»,- նշել է մարզպետը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանը, կարևորելով մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությունը, իր գնահատանքն է հայտնել հաստատության կրթական միջավայրն ու մասնագիտական ներուժը վերապատրաստման ծրագրի իրականացման համար վստահելու առումով։ Նա ընդգծել է կրթական հաստատությունների և հանրային կառավարման մարմինների համագործակցության նշանակությունը՝ որպես մասնագիտական գիտելիքների փոխանակման, նորարարական մոտեցումների տարածման և կարողությունների զարգացման կարևոր հարթակ։
Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են հանրային կառավարման արդիականացմանը միտված մի շարք առանցքային ուղղությունների՝ արհեստական բանականության կիրառմանը հանրային կառավարման համակարգում, աճի մտածողությանը և փոփոխությունների կառավարմանը, հանրային կառավարման համակարգում փափուկ հմտությունների զարգացմանը, խնդիրների լուծմանն ու որոշումների կայացման հմտություններին, համակարգային մտածողությանը, համակարգերի ստեղծմանն ու կառավարմանը, տվյալահեն կառավարմանը և թվային գործիքների կիրառությանը, թիմերի ղեկավարմանը, ինչպես նաև «Մտածել ինչպես համակարգ, գործել ինչպես ԱԲ․ կառավարման նորարարական գործիքակազմ» մոտեցմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-28 14:54:59