Նորություններ
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլը
14.10.2026
Գյումրի համայնքի «Ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի» լողավազանում այսօր կայացել են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի ծրագրով նախատեսված Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները։
Մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբով՝ 4-7-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտների և 8-12-րդ դասարաններ՝ 2009-2013 թվականներին ծնված աշակերտների միջև: Մարզային մրցաշարում կրտսեր տարիքային խմբի մասնակիցների համար սահմանված է եղել 50 մետր, իսկ ավագ խմբի համար՝ 100 մետր ազատ ոճով մրցատարածությունները:
Մրցումների արդյունքներով կկազմավորվի մարզի հավաքական թիմը՝ յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմում 4 տղա և 4 աղջիկ, որը կմասնակցի նոյեմբերի 20-21-ը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում անցկացվող հանրապետական եզրափակիչ մրցաշարին։ Այստեղ կրտսեր և ավագ տարիքի մասնակիցները համապատասխանաբար կմրցեն 8x50 մետր և 8x100 մետր ազատ ոճով փոխանցումալողերում։


















