Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն է

14.10.2026

 Գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն է
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Կանանց 57 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի մարզուհին փայլուն արդյունք է գրանցել երկու վարժություններում էլ։

Պոկում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը բարձրացրել է 85 և 90 կգ՝ նվաճելով ոսկե մեդալ։

Հրում վարժությունում մարզուհին բարձրացրել է 106, 109 և 112 կգ՝ այս վարժությունում ևս արժանանալով ոսկե մեդալի։

Երկամարտի 202 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն՝ նվաճելով իր երրորդ ոսկե մեդալը։

Մարզուհու անձնական մարզիչն է Քրիստինե Պետրոսյանը։ Ալեքսանդրա Գրիգորյանը ներկայացնում է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-15 16:01:26