Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում հանդիսավորությամբ բացվել է Սառնաղբյուրի «Երիտասարդական տարածքը»

14.10.2026

Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում այսօր հանդիսավորությամբ բացվել է Սառնաղբյուրի «Երիտասարդական տարածքը»։
Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» նախագահ Արթուր Նաջարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հյուրեր։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով երիտասարդների դերն ու նշանակությունը համայնքների զարգացման գործում։
«Երիտասարդների համար նման միջավայրերի ստեղծումը կարևոր քայլ է համայնքային կյանքի աշխուժացման և նոր նախաձեռնությունների խթանման ճանապարհին։ Ես ինձ շատ կապված եմ զգում այս կենտրոնի հետ և ինձ համարում եմ կենտրոնի երկակի շահառուն։ Մի կողմից՝ որպես Շիրակի մարզպետ, ուրախ եմ, որ մեր մարզի բնակավայրերից մեկում նման կենտրոն է բացվել, մյուս կողմից՝ որպես «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» լավ ընկեր ու բարեկամ, անձամբ եմ զգում դրա կարևորությունն ու ընձեռած հնարավորությունները։ Նման կենտրոնները ոչ միայն երիտասարդներին հնարավորություն են տալիս զբաղվելու իրենց նախասիրություններով, նոր ընկերներ, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու, այլև նպաստում են նրանց ինքնադրսևորմանը, ինքնավստահության ամրապնդմանը և համայնքային կյանքում ակտիվ ներգրավվածությանը։ Շնորհակալություն եմ հայտնում ամբողջ թիմին՝ երիտասարդների կողքին լինելու, նրանց ոգեշնչելու և մեր համայնքներում այսպիսի կարևոր ու ջերմ միջավայր ստեղծելու համար։ Վստահ եմ, որ Սառնաղբյուրի երիտասարդական տարածքը կդառնա մի հարթակ, որտեղ կծնվեն նոր գաղափարներ ու նախաձեռնություններ, իսկ երիտասարդները հնարավորություն կունենան իրենց ներուժն ուղղելու համայնքի զարգացմանն ու առաջընթացին»,- նշել է մարզպետը։
Ողջույնի և գնահատանքի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Անի համայնքի ղեկավարը, իսկ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ հիշարժան օրն իրենց հետ կիսելու համար՝ ընդգծելով, որ երիտասարդական տարածքները ոչ միայն երիտասարդների ինքնադրսևորման, զարգացման և նոր հնարավորությունների բացահայտման միջավայր են, այլև մարդկային կապիտալի զարգացման և համայնքի առաջընթացի կարևոր շարժիչ ուժ։
2026 թվականին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Անի համայնքի համայնքապետարանի հետ, Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակում նախաձեռնել է երիտասարդական տարածքի ստեղծումը։
Նորաբաց տարածքում երիտասարդները հնարավորություն կունենան զարգացնելու իրենց հմտություններն ու կարողությունները, առաջ քաշելու և իրականացնելու նոր գաղափարներ, փորձի փոխանակման միջոցով սովորելու միմյանցից, ձևավորելու համագործակցություններ և առավել ակտիվ մասնակցություն ունենալու համայնքի հասարակական կյանքին։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-15 16:01:26