Նորություններ
Կառավարությունը շուրջ 144 մլն դրամ է հատկացրել Շիրակի մարզի մասնակցային բյուջետավորման 5 ծրագրերի իրականացմանը
15.10.2026
Կառավարության այսօրվա որոշմամբ 144 մլն 308 հազար 900 դրամ է նախատեսվել Շիրակի մարզում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված 5 ծրագրերի իրականացման նպատակով։
✅ 69 մլն 859 հազար 400 դրամը նախատեսվել է Գյումրիի «Հաղթանակ» զբոսայգու վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ Ծրագրի նպատակն է ստեղծել ժամանակակից, անվտանգ, ներառական և բազմաֆունկցիոնալ հանրային տարածք՝ բարելավելով բնակիչների հանգստի և ժամանցի պայմանները։
✅ 26 մլն դրամը նախատեսվել է Ախուրյանի համայնքապետարանի շենքի դահլիճի վերանորոգման համար։ Արդյունքում կստեղծվեն ժամանակակից պայմաններ տարաբնույթ միջոցառումների, սեմինարների, կոնֆերանսների և հանդիպում-քննարկումների կազմակերպման համար։ Նախատեսվում է նաև համայնքապետարանի շենքում ստեղծել թվային տեխնոլոգիաներով հագեցած քաղաքացիների սպասարկման գրասենյակ։
✅ 11 մլն դրամը նախատեսվել է Բայանդուր բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել մարզասարքերով հագեցած խաղային և հանգստի գոտի՝ երեխաների ու երիտասարդների ակտիվ հանգստի և ժամանցի կազմակերպման համար։
✅ 12 մլն 557 հազար 700 դրամը նախատեսվել է Վահրամաբերդ բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցման համար՝ բնակիչների, հատկապես երեխաների և երիտասարդների համար մարզվելու ու ակտիվ հանգստի հնարավորություններ ստեղծելու նպատակով։
✅ 24 մլն 891 հազար 800 դրամը նախատեսվել է Ամասիա բնակավայրի թիվ 1, 4, 8, 13 և 31 շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։ Ծրագրի նպատակն է բարելավել շքամուտքերի տեխնիկական և էսթետիկ վիճակը, ինչպես նաև բարձրացնել բնակիչների անվտանգության մակարդակը


