Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

18.10.2026

Սիրով շնորհավորում եմ գյուղատնտեսության ոլորտի բոլոր աշխատողներին՝ մասնագիտական օրվա առթիվ։

Շիրակի մարզի համար գյուղատնտեսությունը տնտեսության կարևորագույն ճյուղերից է, հողին կապվածության, աշխատասիրության և սերունդներից փոխանցված ավանդույթների արտահայտությունը։

Գնահատանքի են արժանի բոլոր նրանք, ովքեր մշակում են հողը, հողից հաց քամում և ուրախանում յուրաքանչյուր հասունացած հատիկով՝ իրենց ամենօրյա նվիրումով նպաստելով մարզի զարգացմանն ու երկրի պարենային անվտանգության ապահովմանը։

Գյուղատնտեսության կայուն զարգացման համար կարևոր են ժամանակակից մոտեցումների և նոր տեխնոլոգիաների ներդրումը։ Պետությունը տարբեր ծրագրերի միջոցով աջակցում է գյուղատնտեսներին՝ նպաստելով նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու ոլորտի զարգացմանը։

Մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, բերրի հող, առատ բերք և արգասաբեր աշխատանք։ Թող ձեր ազնիվ աշխատանքի արդյունքը միշտ գնահատված լինի։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-21 17:20:57