Նորություններ
Հայաստանի բանկերի միությունը շարունակում է մարզային համաժողովների շարքը
19.10.2026
Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia շարունակում է մարզային համաժողովների շարքը՝ նոր հարթակ ստեղծելով մարզային բիզնեսի և ֆինանսական համակարգի արդյունավետ երկխոսության համար։
Հաջորդ կանգառը Շիրակի մարզն է։
Վայրը՝ «Լորկե» ռեստորան (Գյումրի, Ղարսի խճուղի, 8 շենք)
Մեկնարկը՝ 15։00-ից
Նոյեմբերի 6-ին #Գյումրիում կկայանա «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը, որի նպատակն է՝
Վերհանել մարզի ՓՄՁ ոլորտի խնդիրները,
Ներկայացնել ոլորտի աջակցմանն ուղղված ֆինանսական գործիքակազմը՝ ՀՀ առևտրային բանկերի, պետական օժանդակության ծրագրերի և միջազգային գործընկերների համատեղ ջանքերով,
Քննարկել ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները մարզային բիզնեսի համար։
Մասնակցության համար գրանցվեք հղումով․
https://forms.gle/bmmcHh3HzCFD1C9QA
Միացե՛ք քննարկումներին և բացահայտե՛ք մարզային բիզնեսի զարգացման նոր հեռանկարները։


