Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալն աշխատանքային այց է կատարել Աշոցք համայնքի մի շարք բնակավայրեր

20.10.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ այսօր աշխատանքային այց է կատարել Աշոցք համայնքի մի շարք բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Առաջին կանգառը Արփենի բնակավայրում է եղել, որտեղ իրականացվում են 3-րդ փողոցի սալարկման՝ 30 մլն դրամ արժողությամբ և արտաքին լուսավորության համակարգի կառուցման՝ 5 մլն 899 հազար 920 դրամ արժողությամբ աշխատանքները։
Այնուհետև մարզպետի տեղակալն այցելել է Թորոսգյուղ, որտեղ ասֆալտապատվում է 1-ին փողոցը։ Ծրագրի արժեքը 78 մլն դրամ է։ 5 մլն 700 հազար դրամի շրջանակում կառուցվում է նաև արտաքին լուսավորության համակարգը։
Վարդաղբյուր բնակավայրում պատասխանատուները ծանոթացել են 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին, ծրագրի արժեքը 33 մլն դրամ է։
Կարմրավանում իրականացվում են 1-ին փողոցի ասֆալտապատման՝ 102 մլն դրամ արժողությամբ և արտաքին լուսավորության համակարգի կառուցման՝ 7 մլն 400 հազար դրամ արժողությամբ աշխատանքներ։
Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Զույգաղբյուր բնակավայրն է եղել, որտեղ սալարկվում է 10-րդ փողոցը։ Ծրագրի արժեքը 24 մլն 600 հազար դրամ է։
Աշոցք բնակավայրում մարզպետի տեղակալն ու աշխատակազմի պատասխանատուներն ուսումնասիրել են բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքը, որոնց համար այդ նպատակին նախատեսված է 94 մլն 560 հազար դրամ։ Դիտարկվել է նաև 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1-ին փակուղու ասֆալտապատման աշխատանքների ընթացքը, ծրագրի արժեքը 29 մլն 100 հազար դրամ է։
Մեծ Սեպասար բնակավայրում իրականացվում են 4-րդ փողոցի սալարկման՝ 33 մլն 480 հազար դրամի և արտաքին լուսավորության համակարգի կառուցման՝ 3 մլն 300 հազար դրամի աշխատանքներ։
Փոքր Սեպասարում սալարկվում է 2-րդ փողոցը՝ 39 մլն 960 հազար դրամ արժեքով։ Բնկավայրում կառուցվում է նաև արտաքին լուսավորության համակարգ՝ 4 մլն 500 հազար դրամ արժողությամբ։
Աշխատանքային այցի վերջին կանգառը Թավշուտ բնակավայրում է եղել, որտեղ սալարկվում է 2-րդ փողոցը՝ 49 մլն 920 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաև կառուցվում է արտաքին լուսավորության համակարգ՝ 3 մլն 300 հազար դրամի շրջանակում։
✅Այցի ընթացքում Արտուշ Հովհաննիսյանը պատասխանատուներին է փոխանցել մարզպետի հանձնարարականը՝ աշխատանքներն իրականացնել պատշաճ որակով և սահմանված ժամկետներում՝ հետևողական վերահսկողություն սահմանելով դրանց ընթացքի նկատմամբ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-22 12:54:09