Նորություններ
Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային փուլերի մրցումները
20.10.2026
Շիրակի մարզում ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2026 թվականին իրականացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով նախատեսված բազկամարտի, հնգամարտի, հրաձգության, շախմատի և ֆուտզալի Շիրակի մարզային ընտրական փուլերի մրցումները։
Ըստ մարզաձևերի հաղթող են ճանաչվել և սպարտակիադայի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին Շիրակի մարզը ներկայացնելու իրավունք են ստացել ներքոհիշյալ դպրոցների թիմերը․
Բազկամարտ՝ Ազատանի միջնակարգ դպրոց,
Հնգամարտ՝ Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց,
Հրաձգություն՝ Գյումրու թիվ 8 միջնակարգ դպրոց,
Շախմատ՝ ԱԽուրյանի թիվ 1 հիմնական դպրոց,
Ֆուտզալ՝ Արթիկի թիվ 3 ավագ դպրոց։
Սպարտակիադայի համայնքային և մարզային փուլերին մասնակցել են մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 4200 աշակերտներ։














