Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները

20.10.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հետ նախօրեին շրջայց է կատարել Գյումրիում, որտեղ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մեկնարկել և շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։
Շրջայցի ընթացքում պատասխանատուները եղել են Գորկու, Հասմիկ Կիրակոսյան և Շահումյան փողոցներում, տեղում դիտարկել միջին նորոգման աշխատանքների ընթացքը, ծանոթացել իրականացված աշխատանքներին և քննարկել դրանց պատշաճ իրականացմանն առնչվող հարցեր։
Գյումրիում ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի շրջանակում 2026 թվականին նախատեսվում է միջին նորոգման ենթարկել շուրջ 15 կմ ճանապարհահատված՝ զուգահեռաբար շարունակելով նաև հիմնանորոգման ծրագրերը։ Իրականացվող աշխատանքների նպատակն է բարելավել ճանապարհների վիճակը, բարձրացնել երթևեկության անվտանգությունը և քաղաքի բնակիչների համար ապահովել առավել հարմարավետ տեղաշարժի պայմաններ։
Այնուհետև Դավիթ Առուշանյանն ու Վահագն Ալեքսանյանն այցելել են Շիրակացի փողոց, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագիրը ներառում է ճանապարհի տարանցիկ հատվածի բարեկարգում․ նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 2,4 կմ ճանապարհահատված։ Շրջայցի ընթացքում ընդգծվել է, որ ճանապարհաշինական ծրագրերը պետք է իրականացվեն պատշաճ որակով, սահմանված պահանջներին համապատասխան և նախատեսված ժամկետներում՝ ապահովելով երկարաժամկետ ու կայուն արդյունք։
Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են նաև Գյումրու նախկին Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի՝ Սևյանի ակումբի վերականգնմանն առնչվող հարցեր։
Դավիթ Առուշյանն ընդգծել է կառույցի վերականգնման անհրաժեշտությունը՝ կարևորելով դրա պատմամշակութային նշանակությունը և քաղաքային կյանքում ունեցած դերը։ Մարզպետի խոսքով, շենքի վերականգնումը հնարավորություն կտա ստեղծել գյումրեցի երեխաների և երիտասարդների համար ժամանակակից մշակութային կենտրոն, որտեղ նրանք կկարողանան զարգացնել ստեղծագործական կարողությունները, ներգրավվել մշակութային ծրագրերում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-22 12:54:09