Նորություններ
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը հայտարարում է «Կարիերայի հզորացում» 1-ամսյա ինտենսիվ օնլայն դասընթացի 4-րդ խմբի ընդունելությունը
21.10.2026
«Կանանց հզորացումը Հայաստանում - 2026» | «Կարիերայի հզորացում» ծրագրի նոր ընդունելություն
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը հայտարարում է «Կարիերայի հզորացում» 1-ամսյա ինտենսիվ օնլայն դասընթացի 4-րդ խմբի ընդունելությունը։
Ի՞նչ եք սովորելու.
Գրագետ և մրցունակ CV-ի կազմում
LinkedIn հարթակի արդյունավետ կիրառում աշխատանք փնտրելիս
Փափուկ հմտությունների (Soft Skills) զարգացում
Աշխատանքային հարցազրույցների հաջող անցնում (Mock interviews)
Բացառիկ հնարավորություն. Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան շարունակական ուղղորդում աշխատանք փնտրելու ողջ ընթացքում։
Ովքե՞ր կարող են դիմել.
18-65 տարեկան կանայք, ովքեր բռնի տեղահանվել են Արցախից 2023 թ. պատերազմից հետո, ինչպես նաև 2020 թ. պատերազմում զոհված կամ դրան հաջորդող ռազմական գործողությունների հետևանքով 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների կանայք և մայրերը:
Տեղերը սահմանափակ են՝ առավելագույնը 35 մասնակից (Օնլայն ձևաչափ):
Դիմելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 10
Սկիզբ` նոյեմբերի 16
Գրանցման հղումը. https://forms.gle/y56rPq6QMR47veJY8


