Նորություններ
Վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում իրականացվելիք ճանապարհների միջին նորոգման աշխատանքների շրջանակում կնորոգվեն Մուշ թաղամասի փողոցները
22.10.2026
Վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում իրականացվելիք ճանապարհների միջին նորոգման աշխատանքների շրջանակում կնորոգվեն Մուշ թաղամասի փողոցները։
Նախօրեին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է առաջիկայում մեկնարկող աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում մարզպետն ընդգծել է աշխատանքների պատշաճ կազմակերպման, սահմանված պահանջներին համապատասխան որակի ապահովման և ժամկետների պահպանման կարևորությունը։
Մարզպետը նաև հանձնարարել է աշխատանքների իրականացման ընթացքում հաշվի առնել եղանակային պայմանները՝ դրանք արդյունավետ ու որակյալ իրականացնելու նպատակով։










