Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մուշ թաղամասի փողոցներում ֆրեզավորման աշխատանքները բուռն ընթացքի մեջ են

28.10.2026

Մուշ թաղամասի փողոցներում ֆրեզավորման աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։
Գյումրիում վարչապետի հանձնարարությամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը մարզպետ Դավիթ Առուշանյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են։
Ընթացքին հետևելու նպատակով մարզպետը հերթական անգամ այցելել է շինհրապարակ, տեղում ծանոթացել իրականացվող գործընթացին և զրուցել շինարարների հետ։
Առանձնահատուկ կարևորվել են աշխատանքների սահմանված ժամկետների պահպանման և գործընթացի պատշաճ կազմակերպման հարցերը։
Մարզպետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ աշխատանքները պետք է իրականացվեն ժամանակին՝ որակի պահանջների խստիվ պահպանմամբ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-29 16:59:14