Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունը Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 589 մլն924 հազար դրամ` հունիս-հուլիս ամիսներին կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մեղմման համար

05.11.2026

 Գյուղատնտեսական (բուսաբուծության) գույքին, բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տանիքներին, տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև ջերմատներին պատճառված վնասների մասնակի մեղմման և վնասների հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական հետևանքների նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունը Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 589 մլն924 հազար դրամ։
Գումարը կուղղվի՝
Բազմաբնակարան շենքերի տանիքների վնասների մեղմմանը,
Անհատական բնակելի տների տանիքներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցմանը,
Ջերմատների ապակե ծածկերի վերականգնմանը,
Ջերմատների պոլիէթիլենային թաղանթների վնասների մեղմմանը,
Գյուղատնտեսական հողատարածքներին պատճառված վնասների մեղմմանը,
Ավտոմեքենաներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցմանը։
Հատկացման և բաշխման կարգը հաստատվել է Կառավարության որոշմամբ։
Նպատակն է մեղմել կրած վնասները և նվազեցնել դրանց հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական հետևանքները։
Հատկացման ու բաշխման կարգը հաստատված է Կառավարության որոշմամբ։


https://www.e-gov.am/sessions/

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-05 17:49:59