Նորություններ
«Կանայք՝ հանուն մաքուր էներգիայի» ծրագրի մասնակցության հրավեր
06.11.2026
«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն հայտարարում է Շիրակի մարզի կանանց մասնակցության բաց մրցույթ՝ «Կանայք՝ հանուն մաքուր էներգիայի» (Women Powering Clean Energy) ծրագրի շրջանակում։
Ծրագրի նպատակն է խթանել կանանց առաջնորդությունն ու ակտիվ մասնակցությունը վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտներում, զարգացնել նրանց գիտելիքներն ու գործնական հմտությունները, ինչպես նաև աջակցել համայնքներում կանանց կողմից նախաձեռնվող մաքուր էներգիայի լուծումների մշակմանն ու իրականացմանը։
Ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները՝
կմասնակցեն վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության թեմաներով երկօրյա տարածաշրջանային դասընթացի,
ձեռք կբերեն գործնական գիտելիքներ էներգախնայողության և վերականգնվող էներգիայի լուծումների վերաբերյալ,
կզարգացնեն առաջնորդության, համայնքային ներգրավվածության և նախաձեռնությունների մշակման հմտությունները,
կստանան մասնագիտական մենթորություն և տեխնիկական խորհրդատվություն,
հնարավորություն կունենան մշակելու իրենց համայնքի, բիզնեսի կամ կազմակերպության համար վերականգնվող էներգիայի կամ էներգաարդյունավետության պիլոտային նախաձեռնության գաղափար,
կմասնակցեն ծրագրի շրջանակում իրականացվող իրազեկման, փորձի փոխանակման և համայնքային միջոցառումներին։
Մասնակցության համար վերականգնվող էներգիայի կամ տեխնիկական ոլորտում նախնական մասնագիտական գիտելիքներ ունենալը պարտադիր չէ։
Մասնակցությունն անվճար է։
Ծրագրին կարող են դիմել Շիրակի մարզում բնակվող կամ գործունեություն իրականացնող կանայք, այդ թվում՝ կին ձեռնարկատերեր և փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, համայնքային ակտիվ կանայք և կին առաջնորդներ,
ուսուցիչներ և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ,
համայնքային և տեղական ինքնակառավարման ոլորտում ներգրավված կանայք,
երիտասարդների հետ աշխատող կանայք և մենթորներ,
գյուղական և խոցելի համայնքների կանայք,
կանայք, ովքեր հետաքրքրված են վերականգնվող էներգիայով, էներգախնայողությամբ, կանաչ ձեռներեցությամբ և համայնքային զարգացմամբ։
Մասնակցության հիմնական պայմանները
Դիմորդը պետք է՝ բնակվի կամ գործունեություն իրականացնի Շիրակի մարզում,
պատրաստ լինի մասնակցելու երկօրյա տարածաշրջանային դասընթացին,
պատրաստ լինի մասնակցելու ծրագրի հետագա մենթորական և համայնքային միջոցառումներին,
հետաքրքրված լինի վերականգնվող էներգիայի և/կամ էներգաարդյունավետության թեմաներով, պատրաստ լինի ձեռք բերված գիտելիքները կիրառելու և հնարավորության դեպքում դրանք տարածելու իր համայնքում, կազմակերպությունում կամ գործունեության ոլորտում։
Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով՝ ներկայացված հայտերի հիման վրա։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի նոյեմբերի 10։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeHQdBbkNpeFQYk0XX8kKRbdSslRKxCMoA33WRdqgqds758RA/viewform?usp=publish-editor
Ընտրության արդյունքների վերաբերյալ դիմորդները կտեղեկացվեն մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար՝
Ծրագրի կարողությունների զարգացման համակարգող՝ Ռուզան Հարությունյան
Հեռախոս՝ +374 77 239464


